Հրազդանի ընտրություններում ոստիկանությունը գործում է ադեկվատ և օպերատիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից ոստիկանությունից լրացուցիչ ուժեր են բերվել Հրազդան: Շարքային բնակիչները հույս ունեն, որ ոստիկանական ուժերը չեն կիրառվի ընտրողների կամքին բռնանալու համար, այլ ոստիկանները կապահովվեն ընտրությունների բնականոն արդար թափանցիկ ընթացքը:

Հարկ է նկատել, որ ոստիկաններն իսկապես այսօր ադեկվատ են գործում և փորձում են արագ արաձագանքել ամեն մի ահազանգի: Ընտրատեղամասերում ծագած վեճերը շատ դեպքերում ոստիկանների շնորհիվ է, որ հարթվում է:

Նշենք, որ այսօրվա Հրազդանի ընտրությունները լարված մթնոլորտում են անցնում և արդեն իսկ արձանագրվել են մի շարք խախտումներ:




Լրահոս