
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան ՀԿ-ն հայտնում է, որ Սպիտակի 29/1 ընտրատեղամասում ընտրախախտում է արձանագրվել: Քվեախցիկից հայտնաբերվել են դատարկ ծրար և քվեաթերթիկ, դիտորդները և վստահված անձնինք առաջարկել են մարել քվեաթերթիկը և արձանագրություն կազմել։ Սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է՝ ասելով, որ ծրարն ու քվեաթերթիկը կդնեն իրենց տեղում և նորից կօգտագործեն: