Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները: Այն 203 ընկերությունները, որոնք դրական եզրակացություն չեն ստացել, որպես պատժամիջոց՝ այս տարի իրավունք չեն ունենա մասնակցել պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին: Ի դեպ, այս պատժամիջոցն առաջին անգամ է կիրառվում: Ավելին, ՀՀ պետեկամուտների կոմիտեն այս ընկերությունները համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ:
Հիշեցնենք, որ 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, իսկ 311-ում աուդիտ չի անցկացվել: Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ հուլիսի 10-ին այդ կապակցությամբ հայտարարել էր. «Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե որ ընկերությունները չեն կատարում օրենքի պահանջը, եւ մենք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ունենք լրջագույն կասկած, իսկ պետեկամուտների կոմիտեն իր հերթին համարելու է դրանք ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ»:
Թերեւս առանձին քննարկման թեմա է, թե որ ընկերություններն են անցկացնում աուդիտը եւ ինչ չափանիշներով են առաջնորդվում:
Ստորեւ ներկայացնում ենք այն ընկերությունների ցանկը, որոնք չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն: Ցանկում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք պատկանում են ԱԺ պատգամավորների:
«Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Բեկոր» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Վագա ֆարմ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Անդակո» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Նարսան» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Պիացցա գռանդե» ՍՊԸ
«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ (պատկանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին)
«Շանթ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանին)
«Փարաքար գինու կոնյակի տուն» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Գարանտ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ
Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ
«Ալեքս Գրիգ» ՍՊԸ (պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Յունիֆիշ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Նար-Առ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Քեթրին գրուպ» ՍՊԸ (պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին, նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ):
«Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ
«ՄԱՊ» ՓԲԸ (պատկանում է ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին)
«Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Յունիքոմփ» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Նատալի ֆարմ» ՍՊԸ (պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ (պատկանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին)
«Շահումյան-Վին» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
Արարատի կոնյակի գործարան «Ա. Կ. Զ.» ՍՊԸ
«Հայտրանսառաքող» հայ-վրացական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Մաքսֆրուտ» ՍՊԸ (պատկանում է Մհեր Բագրատյանին)
«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ
«Մուշ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Շարմ հոլդինգ» ՍՊԸ
«ԲՏԱ բանկ» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ (պատկանում է Վահագն Հովնանյանին, նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ (պատկանում է Խաչիկ Խաչատրյանին՝ հայտնի Ձվերի Խաչիկին, նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Փեթակ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ
«Սենատոր կազինո» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Ավշարի գինու գործարան» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն» ՓԲԸ
«Ձուլակենտրոն» ԲԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Կարկոմավտո» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
«Լանս» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Սպիտակ տնակ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Եվրոպա» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
«Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
«Էլիտ Շանթ» ՍՊԸ
«Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Առողջ սունկ» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Լուս աստղ» ՍՊԸ
«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ
«Թամարա» ՍՊԸ
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ
«Երասխի գինու գործարան» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Խոյ» ՋՕԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Աշտարակ ձու» ՍՊԸ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
«Բիլայն» ՍՊԸ
«Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ
«Սովռանո» ՍՊԸ
«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (նախորդ տարի էլ է համարվել ոչ բարեխիղճ)
Փաստորեն, մի քանի տասնյակ ընկերություն նախորդ տարի էլ համարվել են անբարեխիղճ: Տարակուսելի է, թե ինչու դեռ անցյալ տարի համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվել նրանց նկատմամբ: