
Հերթական վիճաբանությունը Հրազդանի 25/01 ընտրատեղամասում: Մեր թղթակցի փոխանցմամբ` այս անգամ վեճ է ծագել հանձնաժողովի նախագահ Լյովա Օհանյանի և հանձնաժողովի մյուս անդամների միջև: Հանձնաժողովի անդամներից մեկը պահանջել է, որպեսզի Լյովա Օհնայանը դուրս հրավիր Արամ Դանիելյանի թիմակից Մարտուն Վարդանյանցին, ով ակնհայտորեն ուղղորդել է քաղաքացիներին, թե ինչ անեն և ոնց անեն:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից այս տեղամասում լարված իրավիճակ է: Այստեղ պարբերաբար խախտումներ են նկատվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տեղամսում նաև հոսանքազրկումներ են եղել, որի պատճառը իբր եղել է հաշվիչի ոչ նորմալ աշխատանքը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում