Վիճաբանություն 25/13 ընտրատեղամասում. ընտրատարծքային հանձնաժողովի նախագահը իր «դիրքերը» չզիջեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Հրազդանի 25/13 ընտրատեղամասում հերթական միջադեպն է գրանցվել: Լրագրող Դանիել Իոննիսյանը տեղամասի հնաձնաժողովի նախագահից ՀՀԿ-ական Վլադիմիր Գյուրջյանից, պահանջել է ծանոթանալ ընտրողների ստորագրությունների քանակին, առանց այդ փաստը տեսա կամ լուսանկարահանելու կամ այդ մասին նշումներ անելու:

Հանձնաժողովի նախագահը սկզբում համառերեն մերժել է նրա պահանջը` պնդելով որ վերջինս դրա իրավասությունը չունի: Իսկ երբ Դանիել Իոննիսյանը մեջբերել է օրենքը կոնկրետ կետերով, Գյուրջյանը մի քանի րոպե է խնդրել` օրենսգրքի համապատասխան կետին ծանոթանալու համար: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոչ  մի խնդիր չի տեսնում, և Իոննիսյանը կարող է ծանոթանալ տվյալներին: Այնինչ ինչ-որ հեռախոսազանգ ստանալուց հետո հանձնաժողովի նախագահը մտափոխվել է և մերժել է Իոննիսյանին:

Այս ամենից հետո ընտրատեղամաս ներկայացավ թիվ 25/13 ընտրատարծքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը, ով համառորեն պնդում էր, որ Իոննիսյանը չի կարող ծանոթանալ տվյալներին և առաջարկում էր նրան իր բողոքը ներկայացնել գրավոր տեսքով: Բադալյանի որոշման վրա նույնիսկ օրենքի կետերի մեջբերումը չազդեց: Ի վերջո նա հեռացավ առանց որևէ հստակ պատասխան տալու:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս