Ժամը 20:00-ին Հրազդանի թիվ բոլոր 28 ընտրատարածքներում քվեարկության պրոցեսն ավարտվեց: Համաձայն realelections.am կայքի՝ Հրազդանի 44 հազար 320 ընտրողից ընտրությանը մասնակցել է 24 հազար 581 ընտրող: Այժմ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակաում եւ Թալինում քաղաքապետ են ընտրում: Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն): Հրազդանում պայքրն ընթանում է Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:
Թալին քաղաքում պայքարը կընթանա գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանի, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Գուրգեն Գրիգորյանի միջեւ:
Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն են, երկուսն էլ ՀՀԿ-ական, երկուսն էլ ինքնաառաջադրված: Նրանցից մեկը գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, մյուսը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: