Հետևելով մամուլին` որոշեցի պարզաբանումներ ներկայացնել. Արմեն Աշոտյանը՝ Հրազդանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի կենտրոնական շտաբում մասնակցել է մամուլի ասուլիսի:

Արմեն Աշոտյանը հերքել է նաև ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները՝ ընդգծելով, որ չկա փաստ դա ապացուցող, իսկ եթե կա, ապա պետք է լրագրողները ապացուցեն համապատասխան մարմիններին:

Լրագրողների այն դիտարկումներին, թե ինչո՞ւ իրենց թեկնածուն լրագրողների հետ չի հանդիպել, և հիմա ինքն է մեկնաբանություններ տալիս, Աշոտյանը պատասխանել է, որ ինքը որևէ պաշտոն չի զբաղեցնում, կուսակցության փոխնախագահն է և հետաքրքրված է ՏԻՄ ընտրություններով, և ողջ օրվա ընթացքում հետևելով մամուլին՝ որոշել է պարզաբանումներ ներկայացնել:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս