ՀԱՐՑ. Եթե անձն ինչ-որ մեքենա է ներմուծել ՀՀ, սակայն դեռ որեւէ մաքսային ռեժիմով չի ձեւակերպել եւ ցանկանում է այն հետ արտահանել, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետք է կիրառվի «Վերաարտահանում» մաքսային ռեժիմը: Այն կարգավորում է ՀՀ մաքսային տարածք «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով ներմուծված ապրանքների, «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի», «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմներով ներմուծված օտարերկրյա պետությունների ծագման ապրանքների, ինչպես նաեւ ՀՀ մաքսային տարածք ներմուծված եւ որեւէ ռեժիմով բաց չթողնված ապրանքների հետագա արտահանումը ՀՀ մաքսային տարածքից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այդպես էլ չի հասկացվում, թե Ս. Բաղդասարյանն ինչ պետք է անի մեքենան արտահանելու համար, եթե այն դեռեւս որեւէ մաքսային ռեժիմով չի մաքսազերծել: Ինչպես եւ մաքսային ծառայությունների հետ կապված բոլոր մնացած հարցերում, ամեն ինչ չափազանց խրթին է եւ ոչ հստակ: