ԼՂՀ ԱԳ նախարարը Եվրախորհրդարանի անդամին ներկայացրել է Ադրբեջան ագրեսիայի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԼՂՀ ԱԳՆ-ից տեղեկանում է, որ Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիան վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը եւ լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Ստեփանակերտում Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինայի (Չեխիայի Հանրապետություն) հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 25 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների շուրջ։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը եւ լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, որը, սակայն, ձախողվեց։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այդ ընթացքում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային խախտումներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի եւ Եվրամիության միջեւ կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։




Լրահոս