
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր` ապրիլի 17-ին, ընթացող քաղաքապետի ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 7664 ընտրող կամ ընտրողների ` 57.72 տոկոսը: Սպիտակում ընտրողների ընդհանուր թիվը 13 հազար 278-ն է:
Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։