Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակեց Հրազդանում ընտրողների մասնակցության վերջնական թվերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արդեն ներրկայացրել է Հրազդանում ընտրողների վերջնական մասնակցության թիվը: Ըստ այդմ ընտրությեն են եկել Հրազդանի  24911 բնակիչ, այսիքն` ընտրողների  56. 21%-ը: Այս մասին, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց թիվ 25 ԸԸՀ նախագահ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ ընթանում է ձայների հաշվարկ, եւ որեւէ տվյալ իրենք դեռ չունեն: «Երբ, որ իրանք կվերջացնեն լրիվ, կփաթեթավորեն կբերեն մեր մոտ, եւ մենք էլ նոր կիմանանք»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ realelections.am կայքի ընտրության է մասնկացել 24 հազար 581 ընտրող:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված  է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակաում եւ Թալինում քաղաքապետ են ընտրում: Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն): Հրազդանում պայքրն ընթանում է Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:




Լրահոս