
Առնվազն 233 մարդ է զոհվել Էկվադորի ափերի մոտ տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռաֆայել Կորեան: Էկվադորի 6 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:
Փրկարարներին օգնելու համար աղետի գոտի է ուղարկվել 10 հազար զինածառայող և 3,5 հազար ոստիկան:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ տեղեկություններ կան շենքերի վնասման և փլուզման բազմաթիվ դեպքերի մասին: