Ինչպես տեղեկացրել էինք, Հրազդանում առաջադրված քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբը ստեղծել է առցանց համակարգ՝ realelections.am-ը, որի միջոցով տեղեկացվում է, թե տվյալ պահի դրությամբ քանի ընտրող է մասնակցել: Այժմ նույն համակարգի միջոցով հնարավոր է հետևել նաև ձայների հաշվարկին:
Ըստ այդ տվյալների` Սասուն Միքայելյանն այս պահի դրությամբ հավաքել է 5215 ձայն, Արամ Դանիելյանը 6285, Արթուր Միսակյանը`601, իսկ անվավեր է ճանաչվել 428 քվեաթերթիկ:
Ներկայացնում ենք նաև նախնական տվյալներ մեր թղթակիցների փոխանցմամբ:
Հրազդանի 25/12 ընտրատեղամասում ձայների հաշվարկն արդեն ավարտվել է: Ըստ այդ տվյալների 273 ձայն է հավաքել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, իսկ Սասուն Միքայելյանը հավաքել է 302 ձայն:
25/21 ընտրատեղամասում ձայների առավելությունն Արամ Դանիելյանի օգտին է: Ըստ այդմ Արամ Դանիելյանը հավաքել է 502 ձայն, Սասուն Միքայելյանը` 295, անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ, իսկ Արթուր Միսակյանի օգտին են քվեարկել 42 ընտրող:
22:40
25/13 ընտրատեղամասում հաղթանակ է տարել Սասուն Միքայելյանը: Նա այստեղ հավաքել է 380 ձայն, Արամ Դանիելյանը` 287, Արթուր Միսակյան` 46, անվավեր է ճանաչվել 21 ձայն:
23:06
25/18 ընտրատեղամասում Արամ Դանիելյանը հավաքել է 604 ձայն, Սասուն Միքայելյանը 359, Արթուր Միսակյան 47, անվավեր` 39:
25/14 ընտրատեղամասում Սասուն Միքայելյանն այս տեղամասում բացարձակ առաջատար է: Նա այստեղ հավաքել է 1069 ձայն, իսկ Արամ Դանիելյանը` 45:
25/15 ընտրատեղամասում Սասուն ՄԻքայելյանը հավաքել է 730ձայն, Արամ դանիելյանը` 41:
25/17 ընտրատեղամաս`
Սասուն Միքայելյան 454, Արամ Դանիելյան` 758
25/13 ընտրատեղամաս`
Սասուն Միքայելյան 380, Արամ Դանիելյան` 287
25/9 ընտրատեղամաս`
Սասուն Միքայելյան 319, Արամ Դանիելյան` 348:
25/20 ընտրատեղամաս`
Սասուն Միքայելյան 274, Արամ Դանիելյան 424, Արթուր Միսակյան 39, անվավեր` 26:
25/4 ընտրատեղամաս`
Սասուն Միքայելյան 262, Արամ Դանիելյան` 724
23:32
25/11 ընտրատեղամաս`
Սասուն Միքայելյան` 321, Արամ Դանիելյան` 481, Արթուր Միսակյան` 59, անվավեր` 23: