
Հրապարակե օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները:
“Չիլլեր” համակարգն արդեն տեղադրված է, ԱԺ պատգամավորներն այլևս քափ-քրտինքի մեջ կորած չեն ծլկի դահլիճից: Մինչդեռ նորոգված դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր սաունայի, օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, եւ պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ չխեղդվելու համար: