«Սև ոսկի» արտահանող երկրները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած բանակցություններից հետո նավթի գներն անկում են ապրել, փոխանցում է OilNews-ը:
Brent տեսակի նավթի գինն ընկել է 5,3%-ով՝ հասնելով մինչև $40,9՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին վկայում են Միջմայրցամաքային բորսայում (ICE) առևտրի տվյալները:
Ասիական շուկայում նավթի գներն ընկել են 5,45%-ով: Brent տեսակի նավթի գինը կազմել է $40,87: WTI տեսակի նավթի գինը հասել է $38,6-ի:
Դոհայում բանակցությունները տևել են 6 ժամ: Այդ ընթացքում մասնակից երկրները վերաշարադրել են համաձայնագրի նախնական նախագիծը: