
“ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով։ Այդ գումարով Տեղ գյուղի դպրոցը, ըստ էության, կապիտալ կահավորվել է՝ձեռք են բերվել աշակերտական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, ճաշասեղաններ։ Բացի այդ, ինչպես փաստում են “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, սեղաններ, գրապահարաններ ու զգեստապահարաններ ձեռք են բերվել նաև ուսուցիչների համար”,- գրում է թերթը։ Թերթը հիշեցնում է նաև, որ Տեղը Սերժ Սարգսյանի ծննդավայրն է։
Մանրամասները՝ այսօրվա համարում