
British Airways ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջքի ժամանակ բախվել է անօդաչու թռչող սարքին, փոխանցում է The Daily Mail-ը:
«Օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել BA 727 չվերթը»,- հայտնել են օդանավակայանում:
Ինքնաթիռի զննման ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել: Հայտնի է, որ ԱԹՍ-ն դիպել է ինքնաթիռի ճակատային մասին:
Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռում 137 մարդ է գտնվել: