
Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցությունները կարող են սկսվել մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ նման նախաձեռնություն է ստացվել Ռուսաստանի կողմից: Նա նաև հավելել է, որ այժմ բանակցային գործընթաց է պատրաստվում:
«Հնարավոր է, որ մոտ օրերս սկսվի բանակցային ինտենսիվ փուլը»,- «Խազար» հեռուստաալիքը մեջբերում է Հասանովի խոսքը: