Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ գլոբալ ֆորումին, որը տեղի կունենա Բաքվում ապրիլի 25-27-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության մամուլի ծառայությանը:
Ֆորումը կանցկացվի «Գոյակցությունը ներառական հասարակություններում. մարտահրավերներն ու նպատակները» նշանաբանով:
Քաղաքակրթությունների դաշինքը ստեղծվել էր 2005թ. Թուրքիայի և Իսպանիայի վարչապետների նախաձեռնությամբ՝ աշխարհում բևեռացումը կանխելու նպատակով: