Գիտությունների ազգային ակադեմիան կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ապրիլի 19-­ին և 20-­ին կանցկացնի տարեկան ընդհանուր ժողով: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական­ վերլուծական կենտրոնից: Ապրիլի 19-­ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ­ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները:

Բաժանմունքների 2015թ­-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս­ քարտուղարները: Կքննարկվեն 2015թ-­ի գործունեության արդյունքները և կներկայացվեն գիտական զեկուցումներ: Ապրիլի 20-­ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ­ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2015 թ­-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ 2015թ-­ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս­ քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ա.Գ. Պետրոսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Վ. Պապոյանը կներկայացնեն «Օպտիկական դիէլեկտրիկ բյուրեղներ. աճեցումից մինչև կիրառություն» գիտական զեկուցումը:




Լրահոս