Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նախօրեին հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հետևյալ բովանդակությամբ.
“Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր ու ոչ շահութաբեր երթուղիներ: Դրա փաստացի վկայությունն է այն ակնհայտ իրողությունը, որ ինչպես Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հայտարարում, “30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել”։
Ինչպես նշվում է “Բարև Երևան” խմբակցության մամուլի հաղորդագրությունում, ի հավելումն դրա՝ ս.թ. օգոստոս ամսվա ընթացքում այդ 23 երթուղիների համար հայտարարված 2 մրցույթներն այդպես էլ չեն կայանում:
Խնդրի առնչությամբ նա խնդրել է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. Ո՞րն է ձեր պաշտոնական բացատրությունը այն իրողության, որ մինչև այժմ վերոնշյալ 23 երթուղիները սպասարկող կազմակերպություններ չկան:
2. Որքան էլ որ ,Ավտոմոբիլային տրանսպորտի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ,Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետըե, այդուհանդերձ, ո՞ր մասնագիտացված կազմակերպությունն է նրան օգնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանցի մշակման հարցում:
3. Ե՞րբ է մշակվել և Երևանի քաղաքապետի կողմից հաստատվել Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը (ավտոբուսային և միկրոավտոբուսային):
4. Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել երթուղային ցանցում և ո՞ր համարի երթուղիների պարագայում, ըստ այդմ՝ ո՞ր ենթուղային գծերն են տարիների ընթացքում մնացել անփոփոխ, և ինչպե՞ս են հիմնավորվել կատարված փոփոխությունները:
5. Պահպանվո՞ւմ է արդյոք երթուղիների գծանշման գիտականությունը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվել Երևանի համար:
6. Ինչպե՞ս է որոշվում երթուղու նպատակահարմարությունը՝ երևանցուն առաջարկվող տրանսպորտային ծառայությունը պատշաճ իրականացնելու համարե: