Լավրովը մեղադրել է Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք մեր ամերիկացի գործընկերներին հայտնել են թուրք-սիրիական սահմանը փակելու անհրաժեշտության մասին: Դա լուրջ հարց է, և բոլորին հայտնի է, որ Անկարան շարունակում է Սիրիայում ահաբեկիչների սատարումը»,-ասել է Լավրովը:

Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիան չի փորձում ուժային ճանապարհով միջամտել սիրիական իրավիճակին:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում Սիրիայի հարցով ոչ մի գաղտնի բանակցություններ չեն վարում:




Լրահոս