Մինչ Օլիմպիական խաղերը շատ անելիք ունենք. Փաշիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է ընտրանու` Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքից:

«Հավաքականի մասնակցությունը Եվրոպայի այս առաջնությունում լավ էր, այս մասնակցությունից ավելի լավ չէր կարող լինել: Կարևոր և հուշագրավ էր այն հանգամանքը, որ մեր մարզիկների բարձրացրած յուրաքանչյուր կիլոգրամ ավելի մոտ է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կիլոգրամներին: Այս հավաքականը հավակնորդ թիմ է, և այս արդյունքներով մեդալերի համար կարող է պայքարել Խաղերում: Սակայն մինչ Օլիմպիական խաղերը շատ անելիք ունենք»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց Ալավերդյանը:

Հայստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս