Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փորձել են 200 միլիոն դոլարով «ուրան-238» ռադիոակտիվ նյութ վաճառել, որի փորձի ժամանակ ձերբակալվել են պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, փոխանցում է «Sputnik Գրուզիա» գործակալությունը:
Քննիչ Սավլե Մոտիաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալվել են Հայաստանի 3 և Վրաստանի 3 քաղաքացիներ:
«Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փորձել են 200 միլիոն ԱՄՆ դոլարով «ուրան-238» ռադիոակտիվ նյութ վաճառել: Հանցագործության մասնակիցներից մեկի բնակարանից «ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային բեռնարկղ է առգրավվել»,-ասել է Մոտիաշվիլին: