
Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և անձնագրային և վիզաների վարչությունների ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Սարգիս Բ.-ին, որը 2012 թ. փետրվարի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի ՆԳԳՎ Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի /ավազակություն/ մեղադրանքով: