ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին կատարել Եվրոպայի Խորհրդում ելույթի ժամանակ ստանձնած բոլոր պարտավորություններն ու խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան կոնֆլիկտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Անընդունելի է, որ Բեռլինյան պատի փլուզումից 25 տարի անց եվրոպական ընտանիքի անդամները դեռևս կոնֆլիկտներ են կիսում: Այս ամսվա սկզբին կրկին բռնկվեց կոնֆլիկտը, ինչը հանգեցրեց մարդկային զոհերի ինչպես շփման գծում, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում»,-ասել է նա՝ բացելով գարնանային նստաշրջանը:
«Ես քննադատում եմ բռնությունն ու իմ ցավակցությունն եմ հայտնում՝ կապված մարդկային կորուստների հետ»,-հավելել է նա:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ կոնֆլիկտի կողմերը կապահովեն կոնֆլիկտի դեէսկալացիան և կդադարեցնեն կրակը: