
ՀՀ գլխավոր դատախազությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Հրազդանի քաղաքապետրանի ընտրությունների վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններն ուղարկվել են ոստիկանություն` ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
«Սույն թվականի ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում: