Մասիսում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների անմար հիշատակը: Մասիս քաղաքը մարդաշատ է: Հարյուրավոր մասիսցիներ ինքնաբուխ. հավաք են կազմակերպել` ի հիշատակ մարտի դաշտում զոհված հայորդիների:
Քիչ անց տեղի կունենա հանգանուկություն, որը կուղղվի Արցախին: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ մասիսցին միշտ կանգնած է հայ զինվորի կողքին: Նշենք, որ արդեն Մասիսի առաջին դպրոցը 400.000 դրամ է հանգանակել:
Հիշեցնենք, որ հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները կփակցնեն իրենց կողմից գրված նամակներ «Իմ եղբայր զինվորին» խորագրով, որոնք հանրահավաքից հետո կուղարկվեն առաջնագծում ծառայող զինվորներին: Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի: Հանրահավաքը կտևի մինչև 19:00: Ակնկալվում է 3000-4000 մասնակից: Հավելենք, որ Մասիսից 200 կամավոր է գնացել առաջնագիծ: