
Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել.
«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով`
Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։