![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/c940ba9591ce314425eb97e944a8da42-472x265-1.jpg)
Արդեն հայտնել էինք, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո սոցցանցերում և լրատվական կայքերում ակտիվորեն սկսեցին քննարկել` ով է լինելու ԴԱՀԿ նոր պետը: Անգամ անուններ շրջանառվեցին, սակայն պետք է ընդգծել, որ ԴԱՀԿ պետ ցանկացած մարդ չէ, որ կարող է նշանակվել:
Մասնավորապես. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ: Իսկ 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: