Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն՚ օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է “Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
“Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:
“Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 11-ի դրությամբ հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի շուրջ 19,5 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 25 դեպք, առգրավվել է ավելի քան 2 կգ ,մարիխուանաե, մոտ 1 կգ “դեզոմորֆին” տեսակի թմրամիջոցի զանգված, հոգեմետ 2 դեղամիջոց: Հայտնաբերվել և առգրավվել է նաև ապօրինի աճեցված ու մշակված կանեփի ավելի քան մեկ ու կես տոննա կանաչ զանգված:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է նաև 5 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ, 2 նռնակ և 2 սառը զենք:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել:
Օգոստոսի 5-ին, ժամը 18-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ԹԱՇԴՊՎ և Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ խուզարկեցին Բուրաստան գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Արթուր Գևորգյանի տունը: Տան բակում գտնվող կիսակառույց շենքում հայտնաբերվեց 3 լ տարողությամբ ապակե տարա, որի մեջ կար 510 գրամ դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված:
Գևորգյանի հայտարարությամբ՝ հայտնաբերվածն իրենն է, պատրաստել է կանեփի բույսերից, անձնական օգտագործման համար:
Հետագա քննության ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ Արթուր Գևորգյանը, հնարավոր է՚ հիշյալ թմրամիջոցը ձեռք է բերել վեդեցի Սուրեն Քոչարյանից:
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս իրավապահները 3 օր անց, ժամը 11.50-ին, խուզարկություն կատարեցին նաև Վեդի քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Սուրեն Քոչարյանի տանն ու կից օժանդակ կառույցներում:
Զննությամբ նրա գրպանի դրամապանակից հայտնաբերվեց ստվարաթղթի փաթեթ՝ կանեփանման բույսի մանրացված չորացված զանգվածով: Բացի այդ տան խոհանոցում դրված լվացքի մեքենայի միջից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՚ շուրջ 144 գրամ կանեփանման բույսի մանրացված չորացված զանգվածով: Խուզարկության արդյունքում պարզվեց նաև, որ կասկածյալի տան ապօրինի պահուստն այսքանով չէր ավարտվում. հայտնաբերվեց նաև ընդհանուր մոտ 105 գրամ կանեփանման չորացված մանրացված զանգված, ավելի քան 110 գրամ կանեփի բույսի նմանվող սերմեր, որոնք պահված էին ամենուր՝ գրքերի, պայուսակների մեջ, պահարաններում, նույնիսկ մահճակալների տակ և ծածկոցների մեջ: Տան բակից հայտնաբերվեց, արմատախիլ արվեց և այրվեց 65 կանեփանման բույսի թուփ:
Սուրեն Քոչարյանը նշեց, որ հայտնաբերվածն իրենն է, ցանել և մշակել է անձնական օգտագործման համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Սուրեն Քոչարյանը ձերբակալվել է:
Նույն միջոցառման ընթացքում օգոստոսի 7-ին, ժամը 15-ին, ոստիկանության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ խումբը խուզարկեց Ջանֆիդա գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Նելսիկ Հունանյանի տունը, որի տնամերձ հողամասից հայտնաբերվեց կանեփի մշակված 109 բույս և պոլիէթիլենային պարկի մեջ լցված շուրջ 600 գրամ կանեփի չորացված զանգված:
Շարունակելով օպերատիվ աշխատանքները՚ իրավապահները նույն օրը Հունանյանի տնից, բացի թմրամիջոցից, հայտնաբերեցին նաև ,ՏՕԶե տեսակի հրացան՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվեց ոստիկանության ՓՔՎ:
,Կանեփ-կակաչ-2013ե համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ցանկալի արդյունք գրանցեցին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները: Նրանք, համագործակցելով ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների հետ, օգոստոսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում մարզի Վերին Գետաշեն գյուղում խուզարկեցին 1953 թվականին ծնված Ռեփսիկ Սարիբեկյանի և 1961 թվականին ծնված Սոնիկ Պետրոսյանի տները:
Խուզարկության արդյունքում Սարիբեկյանի տնամերձ հողամասից հայտնաբերվեց և առգրավվեց կանեփի 200 թուփ՝ 95 կգ ընդհանուր կշռով, իսկ Պետրոսյանի տնամերձից՝ 150 թուփ՝ 35 կգ զանգվածով:
Օգոստոսի 9-ին Լիճք գյուղում խուզարկության ենթարկվեց 1958թ. ծնված Հայկանուշ Սիրականյանի տան կից հողամասը, որտեղից հայտնաբերվեց 42 կգ կշռով կանեփի 112 բույս:
Գյուղի մեկ այլ բնակչի՚ 1927 թվականին ծնված Հրաչյա Գալստյանի տնամերձ հողամասից հայտնաբերվեց կանեփի 104 բույս՝ 35 կգ ընդհանուր կշռով: