ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ Հրազդանում հրավիրված ասուլիսի ժամանակ մոռանալով իր թիմի գործած ապօրինությունների մասին, թիրախավորեց մի քանի լրատվամջոցների՝ ասելով թե կողմնակալ են աշխատել:
Իհարկե, ցանկացած լրատվամիջոցի գործունեության մեջ կողմնակալ տարրեր տեսնել միշտ հնարավոր է՝ նայած թե լուրն ինչ տրամադրությամբ է ընթերցվում: Բայց որ հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աշոտյանն իրեն թույլ է տվել նկատողություն անել լրատվամիջոցներին, մենք հարկ ենք համարում ընդամենը երկու նկատառում անել.
Արամ Դանիելյանը Հրազդան քաղաքում 14 տարի պաշտոնավարելով միայն դժգոհություն է հարուցել եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Նա բացահայտ ստում էր իր քաղաքացիներին: Որեւէ բանական մարդ չի կարող երթեւեկել այսպիսի փողոցներով եւ գոհ լինել քաղաքային իշխանությունից: Ու այս մասին արված հրապարակումները կամ նման քաղաքապետին չգովերգելը համարել կողմնակալություն, մեղմ ասած ընկալելի չէ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան