armtimes.com-ը քիչ առաջ հրապարակել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացուն:
ArmLur.am-ը ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին: Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ: Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը, սակայն մեզ չհաջողվեց պարզել, թե նռնակ նետելու պատճառը որն է եղել:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: