
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակացական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր և պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: