
Ի հեճուկս այն քննադատությունների, որ հարուստների որդիները առաջնագիծ չեն գնում, նրանցից ոմանք հավակնում են զարմացնել քաղաքացիներին: Օրինակ` «Կերամա մարացի» ընկերության սեփականատեր, վաղամեռիկ Կարեն Բադալյանի ավագ որդին այս պահին առաջնագծում է: Հրաչ Բադալյանը կամավոր հիմունքներով մեկնել է առաջնագիծ` Եղնիկներ: Այս պահին նա պաշտպանում է մեր սահմանները:

Տեղեկացնենք, որ ծագումով մեղրեցի Հրաչ Բադալյանը սահման է մեկնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորած ջոկատի հետ միասին, որտեղ նաեւ Սուրեն Խաչատրյանի որդին է` աղմկալի պատմություններով հայտնի Տիգրան Խաչատրյանը: