Վերացվել է Երեվան Կաթի մի քանի պաղպաղակների արտադրության արգելանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 14-ի որոշմամբ վերացվել է “Երևան Կաթ” ՍՊԸ-ի կողմից “Բրիկետ”, “Ֆակել”, “Էսկիմո”, “Պլոմբիր” ապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը, որը դրվել էր արտադրությունում խախտումներ հայտնաբերելուց հետո:
 
Ինչպես տեղեկացնում է Ծառայության կայքը, արգելանքը հանվել է՝ նկատի ունենալով այն, որ “Երևան Կաթ” ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի 12.08.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ։
 
ՀԻշեցնենք, որ “Երևան Կաթ” ՍՊԸ-ի կողմից “Բրիկետ”, “Ֆակել”, “Էսկիմո”, “Պլոմբիր” ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունն արգելվեր էր 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ։ Բացի այդ, “Երևան Կաթ” ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:




Լրահոս