Կիրակի օրվա ընտրությունները որոշ համայնքներում թեժ են եղել. Փշատավանում կողմերն անգամ ձեռնամարտի են բռնվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրվա ընտրությունները որոշ համայնքներում թեժ են եղել։ Արմավիրի մարզի Փշատավանում կողմերն անգամ  ձեռնամարտի են բռնվել, քաշքշել ու կոտրել լրագրողների տեսախցիկները, ժամանել են ոստիկաններ։ Փշատավանը 33 համայնքներից այն 5-ի թվում է, որտեղ չեն վերընտրվել գործող համայնքապետերը։

Հաղթել է դարձյալ ՀՀԿ-ական Ազատ Քյարամյանը` ստանալով 752 ձայն, համայնքի արդեն նախկին  ղեկավար, 8 տարի Փշատավանը ղեկավարած  Ռաֆիկ Ստեփանյանն ստացել է 440 ձայն, նա մեր լրագրողին իր պարտության մասին ասել է. «Ժողովուրդը խաբեց, ասին՝ կընտրենք, չընտրին»։

Նա ասել է, որ մրցակիցը «թափով» թիկունք է ունեցել, նրան աջակցել է ջայլամաբուծության ֆերմա ունեցող մի «մեծահարուստ»։ Այսինքն՝ ընտրակաշա՞ռք է բաժանել։ «Ես չգիտեմ, ձեռքը չեմ բռնել»։  Ստեփանյանը հաստատել է 6-րդ վարչության ու ոստիկանության աշխատակիցների այցը համայնք, սակայն վստահեցրել է, որ ընդհարումը եղել է լրագրողների ու մրցակցի թիմակիցների հետ. «Կարծեմ լրագրողներն ուզեցել են իրենց ցուցակը նկարեն, իրանք իրանց ցուցակն ունեին, ով գալիս ընտրում, դուրս էր գալիս, ընդեղ նշում էր, թույլ չեն տվել, կարծեմ իրա մորքուրի թոռը տեսախցիկը խլել, ջարդել են։ Եկան բաժնից, տարան էդ տղերքին, հետո լսեցի, որ բաց են թողել»։

Ավելի մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս