«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի էջ է բացվել, որը կոչվում է «Ռուբեն Վարդանյան. Հայաստանի նախագահ»: Էջի հեղինակները ներկայանում են իբրեւ Վարդանյանի հետ կապ չունեցող անձինք: Ըստ նրանց՝ իրենց նպատակը հասարակական տրամադրությունները պարզելն է: Իրենց նպատակի մասին նրանք գրում են. «Իհարկե, դժվար կլինի 100 000 լայք (հավանություն) հավաքելը, բայց եթե դա մենք անենք, ապա համոզված ենք՝ Ռուբեն Վարդանյանը այդ մասին կիմանա եւ կգնահատի, որովհետեւ եթե նման քանակությամբ քաղաքացիների աջակցություն կա, նշանակում է, դա ինչ-որ մեկին պետք է»:
Հարկ է նկատել, որ էջը ռուսերեն է, հեղինակների տեքստն էլ ռուսերենով է գրված: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ հեղինակների թիրախը հատկապես Ռուսաստանում ապրող հայերն են: Եւ Վարդանյանն ինքն էլ, եթե Հայաստանի ներքաղաքական կյանք մտնելու փորձ անի, պետք է առաջին հերթին հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից, ապա 6 տարի մշտապես բնակվի ՀՀ-ում: Տեղեկացնենք, որ խումբը 9 ժամում հավաքել էր 152 «լայք»»:
Ավելի մանրամասը`թերթի այսօրվա համարում