
Ամերիկյան “Էմմի” 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբեր 22-ին, Լոս Անջելեսի Նոքիա թատերասրահում: Մրցանակաբաշխությանն առաջադրված ծրագրերի շարքում է “Սինեմաքս” հեռուստաալիքով ցուցադրվող Պանշի հայտագիրը, որն ամբողջությամբ պատրաստված է թվայնացված շարժապատկերների օգտագործմամբ: Պանշիի թվայնացման ստեղծագործական խմբի հինգ անդամներից երեքը հայեր են՝ Արմեն Գևորգյան (խմբի ղեկավար), Անդրանիկ Թառանյան և Գևորգ Պապիթյան: Այս մասին տեղեկացնում է “Էմմի”-ի պաշտոնական կայքէջը: