Այն վարորդները, ովքեր չէին ազատվել ավելացված արժեքի հարկի 20 տոկոս վճարից, սկսել են խորամանկ քայլի դիմել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Այս օրերին հայաստանցի այն վարորդները, ովքեր ավտոմեքենաներ էին ներմուծել Ռուսաստանից եւ չէին ազատվել ավելացված արժեքի հարկի 20 տոկոս վճարից, սկսել են խորամանկ քայլի դիմել: Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր ՀՀ ԱԺ ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին փաթեթը: Այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Այսպես մարտի 31-ից սկսած՝ ԵՏՄ տարածքից Հայաստան ներմուծված մեքենաների համար 20 տոկոս ԱԱՀ չպիտի գանձվի: Սակայն այն վարորդները, ովքեր ԵՏՄ տարածքից ավտոմեքենա են ներմուծել մինչեւ մարտի 31-ը, այս արտոնությունից չեն օգտվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչեւ մարտի 31-ը ԵՏՄ տարածքից ՀՀ ավտոմեքենա ներմուծած քաղաքացիները կրկին հետ են վերադառնում ՌԴ, սահմանը հատում եւ վերադառնում: Արդյունքում, նրանք ազատվում են 20 տոկոս ԱԱՀ-ից»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս