
«Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի հետ: Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է թիմի լեգենդար հարձակվողի հետ չերկարաձգել պայմանագիրը, իսկ այն ավարտվում է այս ամռանը:
39-ամյա հարձակվողը, ով երկար տարիներ անցկացրել է հռոմեական թիմի կազմում, հնարավոր է կարիերան շարունակի ՄԼՍ-ում: Ավելի վաղ հայտնի էր դարձել որ իտալացի ֆուտբոլիստը տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հետ: