Հայ ժողովուրդը գնում է դեպի կործանում. կարծիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եղել ենք մեծ տարածքով, կանք նշխարհաչափ եւ նույն օրինաչափությամբ կվերանանք, եթե գիտական հիմնավորումների հիման վրա չփոխենք մեր մենթալիտետը՝ պատմության ընթացքում թույլ տված սխալներից ազատվելու միջոցով:
Նախաբան-բնությունը եւ մարդկային հասարակությունը զարգանում եւ կատարելագործվում են համաձայն արարիչ աստծո՝ տիեզերքի կողմից երկիր մոլորակին պարտադրված հիմնական՝ “Շահի եւ ուժի” օրենքի, ըստ որիս հաղթում է տարբեր ձեւերով հանդես եկող այն “Շահը”, որն իր թիկունքում ունի նույնպես տարբեր ձեւերով հանդես եկող մեծ “Ուժ”: Շահը լինում է ընդհանուր՝ ազգային եւ անհատական՝ պետական կամ անձնային, որոքն ագրեսիվ են միմյանց նկատմամբ: Աշխարհում տիրում են թաքնված կամ բացահայտ անտագոնիստական շուկայական հարաբերություններ, որտեղ երբեմն հաղթում է նաեւ թույլը, երբ իր շահը համընկնում կամ նպաստում է  ուժեղի շահին:
Այժմ աքսիոնոմատիկ պատմական սեղմ ակնարկ. հավանական բարձր ինտելեկտի պատճառով հայ ժողովուրդը բազմաթիվ առաջնորդների մեջ չունենալով հստակ առանձնացված հեղինակավորը, որը ժողովրդին կուղղորդեր ընդհանուր շահի  ի հաշիվ այլ ժողովուրդների եւ ագրեսիվ կլիներ նրանց նկատմամբ, ունեցել է անհատական շահերով բազմաթիվ առաջնորդներ, որոնց, միմյանց նկատմամբ ունեցող ագրեսիվ եւ ազգը պառակտող գործողությունների հետեւանքով մինչեւ առաջին հազարամյակի վերջը ունեցել ենք կիսանկախ, իսկ հաջորդում առանց պետականություն կարգավիճակներ:
20-րդ դարիս սկզբում Արեւմտյան հայաստանը պատրատ չլինելով համընդհանուր ազգային-ազատագրական պայքարի՝ առանց մշակված լիարժեք ծրագրի, առճակատվեց ընդհանուր շահով առաջնորդվող թալեաթյալ վարչակարգին  եւ իր աշխարհիկ ապաշնորհ առաջնոդների եւ մորթապաշտ կղերական հոգեւոր առաջնորդների գործունեության հետեւանքով զոմբիանալով ենթարկվեց ցեղասպանության:
Նշխարհաչափ մնացասծ Արեւելյալ հայաստանը փրկվեց նույն ճակատագրից նաեւ շնորհիվ Էջմիածնի լիովին չգնահատված կաթողիկոս գեւորգ ԵՏփղիսեցի-Սուրենյանցի ինքնապաշտպանության ոգեկոչի, այն դեպքում, երբ արդեն մայիսի 18-ին Երեւանի դուման ընդունել էր քաղաքաը առանց կռվիս թուրքերին հանձնելու որոշումը, եւ ապա խորհրդայնանալով Ռուսաստանսի պաշտպանության տակ անցնելով:
Պատմական պահը ճիշտ չգնահատելով նախ մերժվեց Լենինի կողմից առաջարկվածփոխշահավետ՝ 1914թ. սահմաններով Հայաստան ունենալու հեռանկարը, իսկ  հետո նախ կորցրինք Նախիջեւանը՝ փետրվարյան ավանտյուրայի պատճառով:
Հետագայում սպառնացող աղետներից փրկվլ ենք պատահականությունների բերումով՝ նախ Ստալինգրադի հաղթանակիս եւ ապա ЛУТ Ч-ի շնորհիվ, երբ մեզ թշնամացրած  Գորբաչովին փոխարինեցս Ելցինը:
1988թ.՝ նորից առանց մշակված ծրագրի դեմ դուրս գալով վերակառուցմասն հաղթարշավի մեջ գտնվող գորբաչովին, շատ ծանր կորուստների գնով (Սումգայիթ, Ադրբեջանի արյունահեղություններիով ուղեկցվող հայաթափությոն ու Սպիտակսի ավերիչ՝ արհեստական երկրաշարժ) ձեռք բերեցինք՝ միայն ՀՀ-ի կողմից դե ֆակտո ճանաչված անկասխ Արցախ, որը արդեն դե յուրե ճանաչված կլիներ աշխարհի կողմիցս, եթե ապասեինք մինչեւ միության անվերահաս փլուզմանը:
Հայ պետականությունը նորից պոտենցիալ կործանման առաջ է կանգնած 1915թ. հար եւ նման արտաքին քաղաքականության պատճառով, երբ
1.հույսներս դնելով օտար ուժերի վրա լինելով շատ թույլ պետություն, հանդես ենք գալիս “Հայ դատ” հակաբնակում պահանջատիրությամբ՝ պետականորեն պաշտոնապես ճանաչելու հայոց ցեղասպանությունը, որը ներկայումս անհնարին է մեր  պետությունների գործող հարաբերությունների պայմաններում, մանավանդ, որ դա թույլ չի տա սեփական կորուստները դեռեւս չմոռացած թուրք ժողովուրդը:
2. փոխադարձ շահերը ճիշտ չգնահատելով եւ դեմ գնալով ու խանգարելով (“ոչ”-ի ստորագրևահավաք) մեր պրեզիդենտի եւ կառավարության իրատեսակասն քաղաքականությանը հանդեպ ռուսական եւ թուրքական վարչակարգերը, մեզս հայտարարում ենք հավասար կողմեր (՞՞) եւ ԶԼՄ-ներսի միջոցով ըստ ամենայնի սեւացնում ու ապակայունացնում ենք մեր հարաբերությունները ոչ միայն վարչակարգերի, այլ նաեւ ժողովուրդների հետ: Մեր ազգակործան՝ ամբիցիոզ, կեղծ կամ պոպուլիստ եւ անհատական շահերով առաջնորդվող մշակութային եւ հայ քաղաքագետ գործիչները հանդես են գալիս ռուսական կողմնորոշման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեմ, մոռանալով, որ ցեղասպանության գործում առաջնահերթ մեղավոր են եղել մեր հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդները, ողջ քրիստոնյա աշխարհը եւ ապա նոր միայն թալեաթյան վարչակարգը: Մյուս կողմից մեր ֆիզիկական գոյությամբ պայքարում ենք միայն Ռուսաստանին, իսկ անկախ պետականությամբ՝ Լենինյան Հոկտեմբերյան հեղափոխությանը: Ռուսական վարչակարը հոգնելով մեր ապերախտությունից  եւ անհավատարմությունից, կարող է ընդունել հակահայ կողմնորոշումով պրիմակովների ազդեցության տակ եւ մի նոր փոխշահավետ ռուս-թուրքական համագործակցությամբ լուծել “Հայկականս” հարցը, օգտվելով տեռորիստ Ադրբեջանի ծառայություններից եւ տարածաշրջանի խնդիրների ստեղծվելիք “պատական” հնարավորություններից (ատոմակայան):
Անհրաժեշտ է մի կողմ թողնելով անհատական շահերը, բոլորս քաղաքական ուժերի համախմբումը գործող պրեզիդենտի շուրջը եւ առաջին անգամը լինելով լծվել ընդհանուր՝ ազգային շահի պաշտպանությունտը, եթե ցանկանում ենք մեր սերունդներին թողնել պետականություն:
Շարքային ժողովրդի քաղաքական վերլուծաբան՝ Սերգեյ Միքայելյան
                     




Լրահոս