
Վալենսիայի համալսարաններից մեկը հետազոտություն է անցկացրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների գինը պարզելու համար: «A Bol»a-ն հայտնում է, որ աշխարհի ներկայիս ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է: Ըստ հետազոտության, նրա իրական տրասֆերային գինը կազմում է 141 միլիոն եվրո:
Երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ում արժեքը գնահատվում է 101 միլիոն եվրո: Խաղացողների գինը որոշելու համար հաշվարկվել են նրանց խփած գոլերը, գոլային փոխանցումները, ստացած քարտերը, տարիքը և այլ տվյալներ: