Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, փոխանցում է Reuters գործակալությունը: Պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավոր է:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթել է ականապատ մեքենան: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:
Պայթյունի վայրում են գտնվում նաև երկրի ֆինանսների և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը:
Հաղորդվում է նաև, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է աֆղանական «Թալիբան» շարժումը: