Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակել են անկում ապրել: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Lenta.ru-ն:

Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0,08%-ով՝ հասնելով մինչև $39,75՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,4%-ով՝ հասնելով մինչև $42,60՝ մեկ բարելի դիմաց:

Նախորդ առևտրային օրն անցել է Դոհայում ձախողված բանակցությունների ազդեցության տակ:




Լրահոս