
ՀՀ նախագահի նստավայրը կոնյակի հերթական մեծ խմբաքանակն է գնել: Օրերս ՀՀ պետական բյուջեից 1 մլն դրամից մի փոքր պակաս գումար է տրամադրվել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար: Ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ գումարով նախագահի նստավայրը գնել է 39 հատ 0.7 լիտր տարողության 20 տարեկան «Նաիրի» կոնյակ: Հիշեցնենք, որ ամեն ամիս նախագահականը մոտ 1 մլն դրամի կոնյակ է գնում: Ու եթե դա վերածենք լիտրերի, ապա կստացվի, որ նախագահականում ամեն ամիս միջինը 25-30 լիտր կոնյակ են խմում, այն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, 20 տարեկան «Նաիրի»: Մնում է միայն զարմանալ, թե նախագահականում այդքան կոնյակն ինչպես է խմվում: