Հայաստանի 3 և Վրաստանի 3 քաղաքացիները, ովքեր երեկ ձերբակալվել էին Թբիլիսիում «ուրան-238» ռադիոակտիվ նյութ վաճառելու փորձի համար, կարող են խուսափել ազատազրկումից: Այս մասին հայտարարել է ձերբակալվածներից մեկի փաստաբանը, փոխանցում է «Sputnik Գրուզիա» գործակալությունը:
Ինչպես հայտնել էր քննիչ Սավլե Մոտիաշվիլին, հանցագործության մասնակիցներից մեկի բնակարանից «ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային բեռնարկղ է առգրավվել:
Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները թոշակառուներ են:
«Ներկա փուլում ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում: Բոլոր ձերբակալվածները թոշակառուներ են, և չեմ կարծում, որ նրանց ազատազրկումը բխում է կառավարության շահերից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբանը: