Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնել է ԵԽԽՎում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»: Ֆարմանյանի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել: