ԵՏՄ-ն ձգտում է առավել խոշոր միությունների մաս դառնալ. Վաչե Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունը ձգտում է առավել խոշոր տնտեսական միությունների, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մաս դառնալ: Այս մասին East forum Berlin համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

East forum Berlin չորրորդ համաժողովը բացվել է Գերմանիայի մայրաքաղաքում երկուշաբթի օրը: Համաժողովին մասնակցում են ավելի քան 300 գործարարներ, տնտեսագետներ և քաղաքական գործիչներ:

«Ակնհայտ է առևտրային ոլորտում նախաձեռնությունների աճը: Մենք (ԵՏՄ) ձգտում ենք ԱՀԿ երկարաժամկետ անդամակցության»,-ասել է Գաբրիելյանը: Նա նաև հավելել է, որ «ուրախ կլիներ, եթե ԵՏՄ-ն առավել խոշոր միությունների մաս դառնար»:




Լրահոս