Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:
Նախագահները երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:
Հավելենք, որ նախագահներն այցելել են նաև պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների։